Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-11-29-ից մինչև 2025-11-29։Բացել գործող տեքստը
ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 45 · ԱՐԲԻՏՐԱԺԻ ՎՃԻՌԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄՆԵՐՈՎ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 318. Դիմումի քննությունը

գործել է մինչև 2025-11-29Բացել ARLIS-ում

Հոդված 318. Դիմումի քննությունը

1. Արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը քննվում և դրա վերաբերյալ որոշում է կայացվում դիմումը վարույթ ընդունելու օրվանից մեկ ամսվա ընթացքում՝ առանց դատական նիստ հրավիրելու:

2. Եթե արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը քննելիս պարզվում է, որ դատարանի վարույթում առկա է արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմում, ապա նշված դիմումները միացվում և քննվում են արբիտրաժի վճռի համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը քննող դատավորի կողմից՝ մեկ վարույթի շրջանակում:

2.1. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով միացված դիմումները քննվում, և դրանց վերաբերյալ որոշում է կայացվում արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում՝ առանց դատական նիստ հրավիրելու, եթե այլ բան նախատեսված չէ միջազգային պայմանագրերով:

2.2. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում դատարանը կարող է հրավիրել դատական նիստ, եթե դա թելադրված է գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտությամբ: Այդ դեպքում դիմումները քննվում, և դրանց վերաբերյալ որոշում է կայացվում արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու օրվանից հետո՝ երկու ամսվա ընթացքում:

3. Դիմումի քննության արդյունքով կայացվող եզրափակիչ դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը նշվում են դիմումները միացնելու մասին դատարանի կողմից կայացվող որոշման մեջ, որը կայացվելուց հետո՝ երեք օրվա ընթացքում, ուղարկվում է արբիտրաժ և արբիտրաժային վարույթի կողմերին:

4. Դատարանը կարող է արբիտրաժից պահանջել այն գործով նյութերը, որով կայացված վճիռը վիճարկվում է դատարանում:

5. Դատարանը գործի քննության ժամանակ իր նախաձեռնությամբ պարզում է արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու՝ «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պարտադիր հիմքերի առկայությունը կամ բացակայությունը։

6. Դատարանը կարող է գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ ողջամիտ ժամկետով հետաձգել որոշման կայացումը, եթե գտնում է, որ արբիտրաժային վարույթը վերսկսելու միջոցով կարող է վերացվել արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու հիմքը: Որոշման կայացումը հետաձգելու մասին որոշումը ոչ ուշ, քան հաջորդ օրն ուղարկվում է արբիտրաժին և արբիտրաժային վարույթի կողմերին:

7. Դատարանի կողմից հետաձգման որոշում կայացվելու դեպքում հետաձգման ժամկետը չի հաշվարկվում սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված ժամկետում:

(318-րդ հոդվածը խմբ., լրաց. 03.05.23 ՀՕ-159-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։