Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-11-29-ից մինչև 2025-11-29։Բացել գործող տեքստը
ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 46 · ԱՐԲԻՏՐԱԺԻ ՎՃՌԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԹԵՐԹ ՏԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄՆԵՐՈՎ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 322. Դիմումին ներկայացվող պահանջները

գործել է մինչև 2025-11-29Բացել ARLIS-ում

Հոդված 322. Դիմումին ներկայացվող պահանջները

1. Արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումի մեջ պետք է նշվեն՝

1) դատարանի անվանումը, որտեղ ներկայացվում է դիմումը.

2) վճիռը կայացրած արբիտրաժի անվանումը, վայրը և կազմը.

3) արբիտրաժային վարույթի մասնակիցների անունները (անվանումները), նրանց հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, դիմող քաղաքացու անձնագրային տվյալները, դիմող իրավաբանական անձի պետական գրանցման համարը.

4) արբիտրաժի վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը և համարը.

5) արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու մասին պահանջ:

2. Արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու մասին դիմումին կից ներկայացվում են՝

1) արբիտրաժի վճռի բնօրինակը կամ դրա պատշաճ ձևով վավերացրած պատճենը.

2) արբիտրաժային համաձայնության բնօրինակը կամ դրա պատշաճ ձևով վավերացված պատճենը.

3) օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքը վճարելը հավաստող փաստաթուղթ.

4) արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու մասին դիմումի պատճենն արբիտրաժային վարույթի մյուս կողմին հանձնելը կամ ուղարկելը հավաստող փաստաթուղթ:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված փաստաթղթերի պատճենները կարող են վավերացվել մշտապես գործող արբիտրաժային հաստատության կողմից, իսկ եթե արբիտրաժը ձևավորվել է կոնկրետ վեճը լուծելու համար (ad հօc` ադ հոք)՝ նոտարական կարգով:

4. Դիմումում կարող են ներառվել կամ դրան կարող են կցվել դիմողի միջնորդությունները, այդ թվում՝ արբիտրաժի վճռի կատարումն ապահովելու վերաբերյալ, որի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 13-րդ գլխի կանոնները:

5. Սույն օրենսգրքի 321-րդ հոդվածի, ինչպես նաև սույն հոդվածով սահմանված պահանջների խախտմամբ ներկայացված դիմումը ենթակա է վերադարձման այն ներկայացրած անձին՝ սույն օրենսգրքի 127-րդ հոդվածով սահմանված կարգով:

(322-րդ հոդվածը փոփ. 03.05.23 ՀՕ-159-Ն)

(հոդվածը 11.04.24 ՀՕ-193-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից)

(հոդվածը 11.04.24 ՀՕ-193-Ն օրենքի «կատարողական թերթ» բառերը համապատասխան հոլովաձևերով «հարկադիր կատարման դիմում» բառերով փոխարինելու մասով գործում է «Կատարողական վարույթի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված Կառավարության որոշմանը համապատասխան՝ կատարողական վարույթի հարուցման համար անհրաժեշտ տվյալները դատարանի կողմից Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանն էլեկտրոնային եղանակով փոխանցելն ապահովող համակարգի և դատարանի, Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի (դրանց աշխատակազմերի) կողմից էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում ներկայացնելու համակարգի ներդրման պահից` համաձայն նույն օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի)

(11.04.24 ՀՕ-193-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։