Հոդված 178. Գործի դատաքննության ավարտը
Հոդված 178. Գործի դատաքննության ավարտը
1. Ապացույցները հետազոտելուց հետո նախագահողը գործին մասնակցող անձանց հարցնում է, թե նրանք արդյոք չեն ցանկանում ներկայացնել միջնորդություններ կամ եզրափակիչ դատական ակտի նախագծեր:
2. Եզրափակիչ դատական ակտի նախագիծ ներկայացնելու համար լրացուցիչ ժամկետ տրամադրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացվելու դեպքում դատարանը գործին մասնակցող անձանց նախագիծ ներկայացնելու համար տրամադրվում է երեքից հինգ օր: Վճռի նախագիծ ներկայացնելու համար լրացուցիչ ժամկետ չի տրամադրվում, եթե դատարանը գործը քննում է պարզեցված ընթացակարգով, ինչպես նաև այն դեպքերում, երբ գործով եզրափակիչ դատական ակտ կայացնելու և հրապարակելու համար սույն օրենսգրքով սահմանված է կրճատ ժամկետ:
3. Նման միջնորդությունների բացակայության, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հարցերը լուծելուց հետո նախագահողն ավարտում է գործի դատաքննությունը, հայտարարում է վճռի հրապարակման ժամանակը և վայրը՝ պարզաբանելով այն գործին մասնակցող անձանց ուղարկելու կարգը։
⚖Հոդված 179. Վճռի հրապարակումը
1. Վճիռը սույն օրենսգրքով սահմանված կարգով հրապարակվում է գործի քննությունն ավարտելուց հետո` 15 օրվա ընթացքում, եթե օրենքով վճռի հրապարակման համար ավելի կարճ ժամկետ սահմանված չէ: Բացառիկ դեպքերում, երբ առկա են դատավորի կամքից անկախ, օբյեկտիվ հանգամանքներ, որոնք անհնար են դարձնում հայտարարված ժամկետում վճռի հրապարակումը, դատարանը կարող է մինչև 15 օրով երկարաձգել վճռի հրապարակման ժամանակը՝ այդ մասին ծանուցելով գործին մասնակցող անձանց:
2. Վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել:
(179-րդ հոդվածը խմբ. 23.12.22 ՀՕ-576-Ն)
(23.12.22 ՀՕ-576-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)