ՀԱՏՈՒԿ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 27 · ՀԱՎԱՔԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 202. Վարչական դատարան դիմելու իրավունքը
Հոդված 202. Վարչական դատարան դիմելու իրավունքը
1. Հավաքը սահմանափակումներով անցկացնելու մասին կամ հավաքն արգելելու մասին համայնքի ղեկավարի որոշումները վիճարկելու պահանջով վարչական դատարան կարող է դիմել հավաքի կազմակերպիչը, եթե համարում է, որ այդ որոշումներով խախտվել է հավաքների ազատության իր իրավունքը։
2. Համայնքի ղեկավարի՝ հավաքի մասին իրազեկումն ի գիտություն ընդունելը կարող են վիճարկել այն անձինք, որոնց` սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող տարածքում նախատեսվում է անցկացնել հավաքը, եթե համարում են, որ այդ որոշումներով խախտվել են կամ կարող են խախտվել իրենց իրավունքները։