ՀԱՏՈՒԿ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 28 · ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 206. Ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերը
Հոդված 206. Ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերը
1. Ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերը Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, հանրաքվեի կազմակերպման և անցկացման ընթացքում ընտրական ու հանրաքվեին մասնակցելու իրավունքների խախտման վերաբերյալ ներկայացված հայցադիմումների հիման վրա` սույն գլխին համապատասխան հարուցված գործերն են (այսուհետ` ընտրական գործ)։
(206-րդ հոդվածը փոփ. 25.05.16 ՀՕ-56-Ն)