Անցնել բովանդակությանը
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-01-08-ից մինչև 2018-01-18։Բացել գործող տեքստը
ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 12 · ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՀԻՄՔԸ ԵՎ ՀԱՅՑԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Հոդված 76. Հայցադիմումը և կից փաստաթղթերը պատասխանողին և դատավարության մյուս մասնակիցներին փոստով ուղարկելը

գործել է մինչև 2018-01-18Բացել ARLIS-ում

Հոդված 76. Հայցադիմումը և կից փաստաթղթերը պատասխանողին և դատավարության մյուս մասնակիցներին փոստով ուղարկելը

1. Ֆիզիկական անձ պատասխանողին հայցադիմումը և կից փաստաթղթերն ուղարկվում են նրա` բնակչության պետական ռեգիստրում նշված հասցեով։

2. Բնակչության պետական ռեգիստրում մշտական բնակության վայրը նշված չլինելու, ինչպես նաև պատասխանողի` Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր չունենալու դեպքում հայցադիմումը և կից փաստաթղթերն ուղարկվում են պատասխանողի որևէ անշարժ գույքի գտնվելու վայրի հասցեով։

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով պատասխանողի հասցեն որոշելու անհնարինության դեպքում հայցադիմումը և կից փաստաթղթերն ուղարկվում են պատասխանողի բնակության վերջին հայտնի վայրի հասցեով։

4. Բնակության վերջին հայտնի վայրը որոշվում է բնակչության պետական ռեգիստրի տվյալներով։

5. Իրավաբանական անձ հանդիսացող պատասխանողին հայցադիմումը և կից փաստաթղթերն ուղարկվում են իրավաբանական անձանց պետական ռեգիստրում նշված հասցեով։

6. Վարչական մարմին կամ պաշտոնատար անձ հանդիսացող պատասխանողին հայցադիմումը և կից փաստաթղթերն ուղարկվում են նրանց պաշտոնական հասցեով։

(76-րդ հոդվածը 25.10.17 ՀՕ-179-Ն օրենքի 1-ին հոդվածի լրացմամբ ուժի մեջ կմտնի 01.04.18թ.)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։