Անցնել բովանդակությանը
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-01-18-ից մինչև 2018-02-10։Բացել գործող տեքստը
ԳՈՐԾԵՐԻ ՆՈՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 24 · ԳՈՐԾԵՐԻ ՆՈՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 176. Գործի նոր քննության կարգը

գործել է մինչև 2018-02-10Բացել ARLIS-ում

Հոդված 176. Գործի նոր քննության կարգը

1. Գործի նոր քննությունը վարչական կամ վերաքննիչ դատարանում իրականացվում է համապատասխանաբար վարչական կամ վերաքննիչ դատարանում գործերի քննության համար սույն օրենսգրքով սահմանված կանոններով։

2. Գործի նոր քննության ժամանակ չեն կարող փոխվել հայցի հիմքը, առարկան կամ հայցային պահանջների չափը, չի կարող ներկայացվել հակընդդեմ հայց:

(ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասը 18.10.16 ՍԴՈ-1315 որոշմամբ ճանաչել ՀՀ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր այն մասով, որով չի ապահովվում իրենից անկախ պատճառներով հակընդդեմ հայց չներկայացրած անձի կողմից գործի նոր քննության ժամանակ հակընդդեմ հայց ներկայացնելու հնարավորություն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։