Անցնել բովանդակությանը
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-01-18-ից մինչև 2018-02-10։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 5 · ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

Հոդված 18. Կողմերի իրավունքները և պարտականությունները

գործել է մինչև 2018-02-10Բացել ARLIS-ում

Հոդված 18. Կողմերի իրավունքները և պարտականությունները

1. Կողմերն իրավունք ունեն`

1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ.

2) անելու ինքնաբացարկ հայտնելու միջնորդություններ.

3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը.

4) հարցեր տալու միմյանց, դատավարության մյուս մասնակիցներին, վկաներին, փորձագետներին և թարգմանիչներին, միջնորդություններ անելու, բացատրություններ տալու դատարանին.

5) գործի քննության ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց դիրքորոշումը, առաջարկները, առարկություններն ու փաստարկները.

6) առարկելու դատավարության մյուս մասնակիցների միջնորդությունների, դիրքորոշման կամ փաստարկների դեմ.

7) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում բողոքարկելու դատական ակտերը.

8) օգտվելու սույն օրենսգրքով իրենց վերապահված այլ դատավարական իրավունքներից։

2. Կողմերը կրում են սույն օրենսգրքով սահմանված դատավարական պարտականություններ։

3. Կողմերը պետք է բարեխղճորեն օգտվեն իրենց դատավարական իրավունքներից և բարեխղճորեն կատարեն իրենց դատավարական պարտականությունները։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։