ՀԱՏՈՒԿ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 26 · ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 200. Վարչական դատարանի դատական ակտերի պաշտոնական հրապարակումը
Հոդված 200. Վարչական դատարանի դատական ակտերի պաշտոնական հրապարակումը
1. Նորմատիվ իրավական ակտն անվավեր կամ ոչ իրավաչափ ճանաչելու մասին վարչական դատարանի դատական ակտի եզրափակիչ մասը տվյալ ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան 30 օր հետո պաշտոնապես հրապարակվում է այն տեղեկագրում, որում, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, հրապարակվում է անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտի տվյալ տեսակը: