Անցնել բովանդակությանը
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-06-04-ից մինչև 2021-08-16։Բացել գործող տեքստը
ՀԱՏՈՒԿ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 28 · ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 208. Ընտրական գործի ընդդատությունը և վարչական դատարանի կազմը

գործել է մինչև 2021-08-16Բացել ARLIS-ում

Հոդված 208. Ընտրական գործի ընդդատությունը և վարչական դատարանի կազմը

1. Ընտրական գործերը միանձնյա քննում և լուծում է վարչական դատարանի դատավորը, բացառությամբ`

1) տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումները վիճարկելու, թեկնածուների ու կուսակցությունների ընտրական ցուցակները (դրանցում ընդգրկված թեկնածուներին), թեկնածուներին գրանցելու, չգրանցելու, գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու վերաբերյալ վարչական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի, որոնք ըստ էության քննում և լուծում է վարչական դատարանը` կոլեգիալ` 5 դատավորի կազմով.

2) ընտրողների ցուցակների ճշգրտման վերաբերյալ գործերի, որոնք սույն օրենսգրքով սահմանված կարգով քննում են պատասխանողի գտնվելու վայրի` ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանները։

2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորմատիվ որոշումների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը քննվում և լուծվում են սույն օրենսգրքի 196-րդ հոդվածով սահմանված կազմով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։