Անցնել բովանդակությանը
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-06-04-ից մինչև 2021-08-16։Բացել գործող տեքստը
ՀԱՏՈՒԿ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 31.2 · (գլուխը լրաց. 09.06.17 ՀՕ-105-Ն)

Հոդված 222.5. Դիմումին ներկայացվող պահանջները

գործել է մինչև 2021-08-16Բացել ARLIS-ում

Հոդված 222.5. Դիմումին ներկայացվող պահանջները

1. Հանձնաժողովի եզրակացությունները փաստի հիմքով վիճարկելու վերաբերյալ գործերով դիմումը պետք է բովանդակի՝

1) նշում այն մասին, որ դիմումը ներկայացվում է վարչական դատարան.

2) դիմողի անունը, բնակության վայրը, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է բնակության վայրից), այն պետական մարմնի վերաբերյալ տվյալներ, որտեղ բարձրաստիճան պաշտոնատար անձը կամ հանրային ծառայողը զբաղեցնում է պաշտոն, ներկայացուցիչ ունենալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, հասցեն.

3) Հանձնաժողովի անվանումը, գտնվելու վայրը.

4) դիմումի էության հակիրճ նկարագրությունը.

5) Հանձնաժողովի եզրակացությամբ հաստատված համարված փաստերը, որոնք վիճարկվում են.

6) այն փաստերը, որոնց վրա հիմնվում է դիմողի պահանջը.

7) հիմնավորումներ առ այն, որ Հանձնաժողովի՝ վիճարկվող եզրակացությամբ հաստատված (այդ թվում՝ վերանայման վարույթի արդյունքում) փաստերի վերաբերյալ Հանձնաժողովի եզրակացությունը սխալ է.

8) դիմողի պահանջը.

9) սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը.

10) դիմումը ներկայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը.

11) դիմողի ստորագրությունը։

2. Դիմումին կցվում են Հանձնաժողովի, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված համապատասխան մարմնում ստեղծված էթիկայի հանձնաժողովի եզրակացության պատճենը, ինչպես նաև առկայության դեպքում՝ սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում նշված հիմնավորումները հաստատող փաստերը։

3. Հանձնաժողով չներկայացված ապացույցները չեն կարող ներկայացվել վարչական դատարան, բացառությամբ այն դեպքի, երբ դիմողն ապացուցում է, որ ինքն օբյեկտիվ պատճառներով չէր կարող դրանք ներկայացնել Հանձնաժողովի քննարկմանը:

(222.5-րդ հոդվածը լրաց. 09.06.17 ՀՕ-105-Ն, փոփ. 09.07.19 ՀՕ-128-Ն)

(հոդվածը 19.04.21 ՀՕ-179-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո)

(19.04.21 ՀՕ-179-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։