ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 19 · ԱՐԱԳԱՑՎԱԾ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 121. Արագացված դատաքննության կարգը և ժամկետները
Հոդված 121. Արագացված դատաքննության կարգը և ժամկետները
1. Արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշման կայացման պահից դատարանն անցնում է գործն ըստ էության լուծող դատական ակտի կայացմանը:
2. Գործն ըստ էության լուծող դատական ակտը պետք է հրապարակվի ոչ ուշ, քան արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշման կայացման օրվանից տասնհինգօրյա ժամկետում, եթե սույն օրենսգրքով այլ ժամկետ նախատեսված չէ:
3. Գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը նշվում են արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշման մեջ:
(121-րդ հոդվածը խմբ. 02.05.24 ՀՕ-220-Ն)
(02.05.24 ՀՕ-220-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)