Անցնել բովանդակությանը
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-05-30-ից մինչև 2024-07-01։Բացել գործող տեքստը
ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 23 · ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հոդված 165. Վճռաբեկ դատարանում գործի դատաքննության ժամկետը

գործել է մինչև 2024-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 165. Վճռաբեկ դատարանում գործի դատաքննության ժամկետը

1. Վճռաբեկ դատարանը գործը քննում և որոշում է կայացնում ողջամիտ ժամկետում։

2. Վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտերի և վերաքննիչ դատարանում բողոքարկված՝ վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքները քննվում են դրանք վարույթ ընդունելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում:

(165-րդ հոդվածը լրաց. 02.05.24 ՀՕ-220-Ն)

(02.05.24 ՀՕ-220-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։