ՀԱՏՈՒԿ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 29.2 · (գլուխը լրաց. 18.05.15 ՀՕ-66-Ն)
Հոդված 216.5. Անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ գործերը
Հոդված 216.5. Անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ գործերը
1. Վարչական դատարանին ընդդատյա են անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ հետևյալ գործերը.
1) անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի գործողությունը կամ անգործությունը կամ որոշման իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը.
2) անձնական տվյալներ մշակող կամ անձնական տվյալներ մշակելու նկատմամբ հսկողություն իրականացնող վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը կամ որոշման իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը:
2. Սույն հոդվածի 1-ին մասի վրա տարածվում են սույն օրենսգրքով նախատեսված վիճարկման կամ պարտավորեցման կամ գործողության կատարման կամ ճանաչման հայցի կանոնները:
(216.5-րդ հոդվածը լրաց. 18.05.15 ՀՕ-66-Ն)