Անցնել բովանդակությանը
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-03-15-ից մինչև 2018-04-01։Բացել գործող տեքստը
ՀԱՏՈՒԿ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 29.1 · (գլուխը լրաց. 17.12.14 ՀՕ-250-Ն)

Հոդված 216.5. Գործն ըստ էության լուծող դատական ակտերը

գործել է մինչև 2018-04-01Բացել ARLIS-ում

Հոդված 216.5. Գործն ըստ էության լուծող դատական ակտերը

1. Սույն օրենսգրքի 216.1-ին հոդվածով նախատեսված գործերով վարչական դատարանը կայացնում է հետևյալ դատական ակտերից մեկը.

1) հայցադիմումն ամբողջությամբ բավարարելու մասին՝ ամբողջությամբ բռնագանձելով հանրային իրավական դրամական պահանջով նախատեսված գումարը.

2) հայցադիմումը մասնակիորեն բավարարելու մասին՝ վարչական ակտը ճանաչելով մասնակիորեն անվավեր կամ առ ոչինչ՝ մասնակիորեն բռնագանձելով հանրային իրավական դրամական պահանջով նախատեսված գումարը.

3) հայցադիմումն ամբողջությամբ մերժելու մասին` վարչական ակտը ճանաչելով ամբողջությամբ անվավեր կամ առ ոչինչ:

(216.5-րդ հոդվածը լրաց. 17.12.14 ՀՕ-250-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։