Անցնել բովանդակությանը
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-04-06-ից մինչև 2026-04-10։Բացել գործող տեքստը
ՀԱՏՈՒԿ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 26.1 · (գլուխը լրաց. 11.02.26 ՀՕ-30-Ն)

Հոդված 200.5. Դիմումի ապահովումը վարչական դատարանի որոշմամբ

գործել է մինչև 2026-04-10Բացել ARLIS-ում

Հոդված 200.5. Դիմումի ապահովումը վարչական դատարանի որոշմամբ

1. Գերակա շահ ճանաչելու վերաբերյալ Կառավարության որոշման իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելը չի կասեցնում գերակա շահ ճանաչելու վերաբերյալ Կառավարության որոշման կատարումը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի:

2. Գործը վարույթ ընդունելուց հետո վարչական դատարանը դիմողի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ մինչև գործի դատաքննության ավարտը կարող է կասեցնել վիճարկվող որոշման (դրա վիճարկվող դրույթի) գործողությունը` միայն դիմողի սեփականության իրավունքին առնչվող դրույթների մասով, իսկ դիմողի միջնորդությամբ վիճարկվող որոշման (դրա վիճարկվող դրույթի) գործողությունն ամբողջությամբ կասեցնելը հիմնավորված լինելու դեպքում՝ ամբողջությամբ, եթե կասեցման մասին որոշում չընդունելը կարող է հանգեցնել անդառնալի կամ ծանր հետևանքների դիմողի կամ հանրության համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։