Անցնել բովանդակությանը
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-04-06-ից մինչև 2026-04-10։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2026-04-10-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՀԱՏՈՒԿ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 27 · ՀԱՎԱՔԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 204. Վարչական դատարան դիմելը և հայցադիմումների քննության ժամկետները

գործել է մինչև 2026-04-10ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 204. Վարչական դատարան դիմելը և հայցադիմումների քննության ժամկետները

1. Հավաքի անցկացման մասին համայնքի ղեկավարի որոշումների և գործողությունների դեմ կարող է հայց ներկայացվել դատարան որոշումն ուժի մեջ մտնելուց կամ հավաքի մասին իրազեկումն ի գիտություն ընդունելուց հետո` եռօրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան հավաքի սկզբից 36 ժամ առաջ։

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետներում ներկայացված հայցադիմումներն ընդունվում են վարույթ վարչական դատարան մուտքագրվելու օրը և քննվում են 2 օրացուցային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան հավաքի սկզբից 12 ժամ առաջ։

3. (մասն ուժը կորցրել է 24.10.24 ՀՕ-443-Ն)

(204-րդ հոդվածը փոփ., լրաց. 24.10.24 ՀՕ-443-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։