Անցնել բովանդակությանը
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-04-26-ից մինչև 2026-07-01։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 4 · ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿԸ

Հոդված 12. Գործերի միանձնյա և կոլեգիալ քննությունը

գործել է մինչև 2026-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 12. Գործերի միանձնյա և կոլեգիալ քննությունը

1. Վարչական դատարանում գործերը քննում է դատավորը` միանձնյա, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի։

2. Վարչական վերաքննիչ դատարանում գործն ըստ էության լուծող վարչական դատարանի դատական ակտի դեմ բերված բողոքները քննվում են կոլեգիալ, իսկ գործն ըստ էության չլուծող (միջանկյալ) դատական ակտերի դեմ բերված բողոքները` միանձնյա, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով։

2.1. Վարչական դատարանում գործի քննությունը, իսկ վերաքննիչ դատարանում բողոքի քննությունն անցկացվում են դատարանի անփոփոխ կազմով, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Վարչական դատարանի կազմը փոխվելու կամ կազմում փոփոխության դեպքում, իսկ վերաքննիչ դատարանի կազմում նախագահող դատավորի փոփոխության դեպքում կայացվում է գործը վարույթ ընդունելու մասին որոշում:

2.2. Վարչական դատարանի կազմը փոխվելու կամ դատական կազմում փոփոխության դեպքում, իսկ վերաքննիչ դատարանում դատական կազմի նախագահող դատավորի փոփոխության դեպքում գործը (վերաքննիչ բողոքը) վարույթ ընդունելու հետ միաժամանակ դատարանը որոշում է կայացնում գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն ընդհատման պահից շարունակելու, իսկ դատաքննությունն ավարտված լինելու դեպքում` դատաքննությունը վերսկսելու մասին, բացառությամբ այն դեպքի, երբ առկա է գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն սկզբից սկսելու անհրաժեշտություն: Վարչական դատարանը կարող է փոփոխել իր որոշումը, եթե դատավարության մասնակիցը վարչական դատարանի որոշման կայացումից հետո՝ երկշաբաթյա ժամկետում, ներկայացնում է այդ մասին պատճառաբանված միջնորդություն։

2.3. Եթե սույն հոդվածով նախատեսված կարգով գործի (վերաքննիչ բողոքի) քննությունը շարունակվում է ընդհատման պահից, սակայն գործի (վերաքննիչ բողոքի) քննության համար սույն օրենսգրքով սահմանված և մնացած ժամկետը պակաս է մեկ ամսից, ապա այդ ժամկետը երկարաձգվում է մեկ ամսով, իսկ եթե տվյալ գործի (վերաքննիչ բողոքի) քննության համար սույն օրենսգրքով նախատեսված ժամկետը մեկ ամիս է կամ պակաս է մեկ ամսից, ապա տվյալ գործի (վերաքննիչ բողոքի) քննության համար՝ սույն օրենսգրքով նախատեսված ժամկետով:

2.4. Գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն ընդհատման պահից շարունակվելու դեպքում գործի (վերաքննիչ բողոքի) քննությունը շարունակվում է գործի (վերաքննիչ բողոքի) քննության ընդհատման՝ դատարանի կազմը փոխվելու կամ դատական կազմում փոփոխության պահից:

2.5. Գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն ընդհատման պահից շարունակվելու դեպքում մինչև գործի (վերաքննիչ բողոքի) քննության ընդհատման պահն ավարտված դատավարական ժամկետները չեն վերսկսվում, իսկ դատավարության մասնակիցները չեն կարող կատարել այնպիսի գործողություններ, որոնց կատարման ժամկետը լրացել է մինչև գործի (վերաքննիչ բողոքի) քննության ընդհատման պահը:

2.6. Գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն ընդհատման պահից շարունակվելու դեպքում մինչև գործի (վերաքննիչ բողոքի) քննության ընդհատման պահը կատարված գործողությունները կամ ընդունված որոշումները պարտադիր են և ունեն իրավական ուժ այնպես, ինչպես դատարանի կազմի կամ դատական կազմում փոփոխություն տեղի չունենալու դեպքում:

3. Վճռաբեկ դատարանում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը քննվում է վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ: Վճռաբեկ բողոքը համարվում է վարույթ ընդունված, եթե դրան կողմ է քվեարկել վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորների մեծամասնությունը:

4. Վարույթ ընդունված վճռաբեկ բողոքները վճռաբեկ դատարանը քննում է կոլեգիալ` վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորների մեծամասնությամբ:

5. Գործի կոլեգիալ քննության ժամանակ դատավորն իրավունք չունի ձեռնպահ մնալու քվեարկելուց:

6. Մեծամասնության կարծիքի հետ չհամաձայնվող դատավորի հատուկ կարծիք ունենալու մասին նրա ստորագրությամբ նշում է կատարվում դատական ակտում: Հատուկ կարծիքն այն ներկայացրած դատավորի ստորագրությամբ կցվում է դատական ակտին։

7. Հատուկ կարծիքը կարող է վերաբերել դատական ակտի ինչպես պատճառաբանական, այնպես էլ եզրափակիչ մասին:

8. Հատուկ կարծիքը հրապարակվում է դատական ակտի հետ միաժամանակ։

(12-րդ հոդվածը խմբ., լրաց. 23.03.18 ՀՕ-212-Ն, փոփ. 09.02.22 ՀՕ-25-Ն, 23.12.22 ՀՕ-583-Ն, լրաց. 25.03.26 ՀՕ-109-Ն)

(09.02.22 ՀՕ-25-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

(23.12.22 ՀՕ-583-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

(25.03.26 ՀՕ-109-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

&#9878Հոդված 13. Դատավորի ինքնաբացարկը

1. Դատավորի ինքնաբացարկի հետ կապված հարաբերությունների վրա տարածվում են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը։

(13-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-212-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։