Անցնել բովանդակությանը
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-04-26-ից մինչև 2026-07-01։Բացել գործող տեքստը
ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 20 · ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ

Հոդված 128. Վարչական դատարանի մասնավոր որոշումը

գործել է մինչև 2026-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 128. Վարչական դատարանի մասնավոր որոշումը

(վերնագիրը փոփ. 02.05.24 ՀՕ-220-Ն)

1. Եթե գործի քննության ընթացքում վարչական դատարանը պարզում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը թույլ է տվել ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների կոպիտ կամ պարբերական խախտումներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրության կամ օրենքի այլ էական խախտումներ, ապա վարչական դատարանը վճռի հետ միաժամանակ կայացնում է մասնավոր որոշում, որով պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի համապատասխան պաշտոնատար անձի, իսկ անհրաժեշտության դեպքում վերադասի ուշադրությունն է հրավիրում դատական քննության ժամանակ ի հայտ եկած այն էական խախտումների վրա, որոնք թույլ են տրվել վարչական գործով մինչդատական վարույթի ընթացքում: Նման որոշում կարող է կայացվել նաև լիցենզավորված և արտոնագրված սուբյեկտների նկատմամբ, եթե կոնկրետ գործով առկա ապացույցները տվել են վերջիններս։

2. Վարչական դատարանի մասնավոր որոշումը պետք է լինի պատճառաբանված։ Մասնավոր որոշումը կարող է հրապարակվել դատական նիստում։

3. Մասնավոր որոշումն ուղարկվում է խախտում թույլ տված պաշտոնատար անձի վերադասին (լիցենզավորող, արտոնագրող մարմնին), իսկ դա չլինելու դեպքում` խախտում թույլ տված պաշտոնատար անձին, որը պարտավոր է որոշումը ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում, քննարկել այն։

(128-րդ հոդվածը փոփ. 02.05.24 ՀՕ-220-Ն)

(02.05.24 ՀՕ-220-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։