Անցնել բովանդակությանը
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-04-26-ից մինչև 2026-07-01։Բացել գործող տեքստը
ՀԱՏՈՒԿ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 26.1 · (գլուխը լրաց. 11.02.26 ՀՕ-30-Ն)

Հոդված 200.1. Հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ Կառավարության որոշման իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթը

գործել է մինչև 2026-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 200.1. Հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ Կառավարության որոշման իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթը

1. Հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ Կառավարության ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի՝ դրանց համեմատ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին (բացի Սահմանադրությունից) համապատասխանությունը վիճարկելու վերաբերյալ գործերի քննության առանձնահատկությունները սահմանվում են սույն գլխով: Սույն գլուխը տարածվում է նաև հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ Կառավարության ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող կամ գործողությունը դադարեցնող ակտերի իրավաչափության վիճարկման վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։