Անցնել բովանդակությանը
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-07-01-ից մինչև 2026-08-04։Բացել գործող տեքստը
ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ԵՎ ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎԳլուխ 25 · ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ԵՎ ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՎԵՐԱՆԱՅԵԼԸ

Հոդված 187. Դիմումը վարույթ ընդունելը

գործել է մինչև 2026-08-04Բացել ARLIS-ում

Հոդված 187. Դիմումը վարույթ ընդունելը

1. Դիմումը վերադարձնելու, առանց քննության թողնելու և վարույթ ընդունելը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ դատարանը գործն ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում, իսկ Վճռաբեկ դատարանը եռամսյա ժամկետում կայացնում է դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում:

2. Դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն այն կայացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, ուղարկվում է դատավարության մասնակիցներին` միաժամանակ տեղեկացնելով դիմումին պատասխան ներկայացնելու նրանց իրավունքի մասին։

3. Դիմումը վարույթ ընդունելու որոշումն ուղարկելու հետ միաժամանակ դատավարության մասնակիցները ծանուցագրով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի ու վայրի մասին։

(187-րդ հոդվածը խմբ. 04.03.26 ՀՕ-57-Ն)

(04.03.26 ՀՕ-57-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։