Հոդված 200.2. Վարչական դատարան դիմելու իրավունքը
Հոդված 200.2. Վարչական դատարան դիմելու իրավունքը
1. Սույն օրենսգրքի 200.1-ին հոդվածով նախատեսված գործերով վարչական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը բավարարում է սույն օրենսգրքի 192-րդ հոդվածում նշված պայմաններից որևէ մեկը:
2. Եթե դատախազը քրեական վարույթ նախաձեռնելու կամ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումն ստանալիս հայտնաբերում է, որ գերակա շահ ճանաչելու մասին Կառավարության որոշմամբ խախտվել կամ անմիջականորեն կարող են խախտվել պետության (համայնքի) գույքային և ոչ գույքային շահերը, ապա տվյալ իրավական ակտի իրավաչափությունը վիճարկելու համար oրենքով սահմանված կարգով վարչական դատարան կարող է դիմել քրեական վարույթ նախաձեռնելու կամ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումն ստանալու օրվանից չորսամսյա ժամկետում: