Հոդված 189. Դիմումի պատասխանը
Հոդված 189. Դիմումի պատասխանը
1. Դատավարության մասնակիցը դիմումը վարույթ ընդունելու մասին դատարանի որոշումն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, իրավունք ունի պատասխան ուղարկելու դատարան և դատավարության այլ մասնակիցների։
2. Դիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր, որում նշվում են`
1) դատարանի անվանումը, որին հասցեագրվում է պատասխանը.
2) պատասխանը ներկայացրած անձի անունը (անվանումը).
3) դիմումի վերաբերյալ դիրքորոշումը։
3. Դիմումի պատասխանն ստորագրում է պատասխանը ներկայացրած անձը կամ նրա ներկայացուցիչը։ Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է նրա լիազորությունները հավաստող լիազորագիրը, եթե այն տվյալ գործով նախկինում չի ներկայացվել։
(189-րդ հոդվածը փոփ. 09.07.19 ՀՕ-128-Ն)
⚖Հոդված 190. Նոր երևան եկած և նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման կարգը
1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայելիս սույն օրենսգրքի 183-րդ հոդվածում նշված դատարանները գործը քննում են համապատասխան դատարանում գործերի քննության համար սույն օրենսգրքով սահմանված կանոններին համապատասխան, եթե սույն գլխով այլ բան սահմանված չէ։
2. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելիս վճռաբեկ դատարանը նոր փաստերի հետազոտման անհրաժեշտություն առաջանալու դեպքում բեկանում է վերանայվող դատական ակտը և գործն ուղարկում ստորադաս դատարան՝ նոր քննության:
3. (մասն ուժը կորցրել է 25.03.26 ՀՕ-109-Ն)
(190-րդ հոդվածը լրաց. 09.06.22 ՀՕ-245-Ն, փոփ. 25.03.26 ՀՕ-109-Ն)
(25.03.26 ՀՕ-109-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)