ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 23 · ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հոդված 170. Վճռաբեկ դատարանի՝ որոշում կայացնելու կարգը
Հոդված 170. Վճռաբեկ դատարանի՝ որոշում կայացնելու կարգը
1. Վճռաբեկ դատարանը գործի քննության արդյունքներով կայացնում է որոշում։
2. Որոշումը կայացվում է հանուն Հայաստանի Հանրապետության։
3. Որոշումը կայացվում է առանց բողոք բերած անձի և վճռաբեկ դատարանի նիստին բացատրություններ տալու համար կանչված անձանց ներկայության։
4. Վճռաբեկ դատարանի որոշումն ընդունվում է նիստին ներկա դատավորների ձայների մեծամասնությամբ։
5. Որոշումը կայացվում է բաց քվեարկությամբ։
6. Վճռաբեկ դատարանի որոշումն ստորագրում են այն կայացրած դատավորները։
7. Վճռաբեկ դատարանի որոշումը հրապարակվում է նիստում։