Հոդված 222.1. Դատավորների գնահատման հանձնաժողովի որոշումների վիճարկման վերաբերյալ գործերը
Հոդված 222.1. Դատավորների գնահատման հանձնաժողովի որոշումների վիճարկման վերաբերյալ գործերը
1. Վարչական դատարան կարող են դիմել դատավորները՝ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 96.3-րդ հոդվածով նախատեսված դեպքերում՝ դատավորների գնահատման հանձնաժողովի գնահատման արդյունքների վերաբերյալ որոշումները վիճարկելու պահանջով:
2. Սույն գլխով նախատեսված գործերով դատավորը կարող է դիմել վարչական դատարան դատավորների գնահատման հանձնաժողովի որոշումը ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:
3. Սույն գլխով նախատեսված գործերը վարչական դատարանը քննում է կոլեգիալ՝ 5 դատավորի կազմով:
4. Սույն գլխով նախատեսված գործերի վրա տարածվում են վիճարկման հայցին վերաբերող կանոնները՝ այնքանով, որքանով դրանք կիրառելի են սույն գլխով նախատեսված գործերի քննության վրա:
(222.1-ին հոդվածը լրաց. 21.06.14 ՀՕ-89-Ն)