Հոդված 8. Գործերի քննության հրապարակայնությունը
Հոդված 8. Գործերի քննության հրապարակայնությունը
1. Դատարանում գործերի քննությունը դռնբաց է։
2. Դատական քննությունը կամ դրա մի մասն անցկացվում է դռնփակ միայն դատարանի որոշմամբ` հանրության բարքերի, հասարակական կարգի, պետական անվտանգության, դատավարության մասնակիցների անձնական կյանքի կամ արդարադատության շահերի պաշտպանության նկատառումներով։ Որդեգրողի պահանջով որդեգրման գործերին առնչվող դատական քննությունն անցկացվում է դռնփակ։
3. Դռնփակ նիստում գործի քննությունն իրականացվում է պետական, ծառայողական, առևտրային, բանկային և այլ գաղտնիքների մասին օրենքների պահանջների պահպանմամբ։
4. Գործն ըստ էության լուծող դատական ակտի եզրափակիչ մասը հրապարակվում է դատարանի դռնբաց նիստում։ Որդեգրման գործերով գործն ըստ էության լուծող դատական ակտի եզրափակիչ մասը կարող է հրապարակվել միայն որդեգրողի համաձայնությամբ։
5. Գործը դռնփակ նիստում քննելիս ներկա են լինում դատական նիստի քարտուղարը, դատավարության մասնակիցները, նրանց ներկայացուցիչները, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև վկաները, փորձագետները և թարգմանիչները, որոնցից վերցվում է ստորագրություն` բացահայտված գաղտնի տեղեկությունները չհրապարակելու և չօգտագործելու մասին, և որոնք նախազգուշացվում են բացահայտված գաղտնի տեղեկությունները հրապարակելու կամ օգտագործելու համար օրենքով սահմանված պատասխանատվության մասին: