Հոդված 181. Քննչական ենթակայությունը
Հոդված 181. Քննչական ենթակայությունը
1. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հավելված N 1-ով նախատեսված կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները։
2. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 133-րդ, 134-րդ, 136-138-րդ, 142-146-րդ, 149-154-րդ, 308-314-րդ, 316-րդ, 317-րդ, 331-333-րդ, 349-րդ, 350-րդ, 418-429-րդ, 450-րդ, 451-րդ, 469-471-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են ազգային անվտանգության ծառայության քննիչները:
3. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 267-269-րդ, 271-րդ, 281-րդ, 282-րդ, 284-290-րդ, 294-րդ, 409-րդ, 410-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են քննչական կոմիտեի կամ պետական եկամուտների կոմիտեի քննիչները:
4. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 291-293-րդ, 340-րդ, 399-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են ազգային անվտանգության ծառայության կամ պետական եկամուտների կոմիտեի քննիչները:
5. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 135-րդ, 139-141-րդ, 147-րդ, 148-րդ, 329-րդ, 330-րդ, 430-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են քննչական կոմիտեի կամ ազգային անվտանգության ծառայության քննիչները:
6. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի այլ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են քննչական կոմիտեի քննիչները։
7. Նախաքննությունը հակակոռուպցիոն կոմիտեում ծառայություն իրականացնող անձանց վերագրվող հանցանքների կամ նրանց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կատարված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են ազգային անվտանգության ծառայության քննիչները։
8. Նախաքննությունը քննչական կոմիտեում, պետական եկամուտների կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վերագրվող հանցանքների կամ նրանց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կատարված՝ սույն հոդվածի 1-ին մասով չնախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են ազգային անվտանգության ծառայության քննիչները։
9. Նախաքննությունն ազգային անվտանգության ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վերագրվող հանցանքների կամ նրանց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կատարված՝ սույն հոդվածի 1-ին մասով չնախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են քննչական կոմիտեի քննիչները։
10. Սույն հոդվածի 3-5-րդ մասերով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով նախաքննությունը կատարում է այն մարմինը, որը նախաձեռնել է տվյալ քրեական վարույթը, բացառությամբ այն դեպքի, երբ վերադաս դատախազը տվյալ վարույթը շարունակելը հանձնարարում է նախաքննության մյուս մարմնին՝ համակողմանի և անաչառ նախաքննություն ապահովելու նպատակով:
11. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 182-րդ, 238-րդ, 295-րդ, 446-րդ, 473-476-րդ, 483-րդ, 485-րդ, 495-րդ, 503-րդ, 504-րդ, 509-511-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում է նախաքննության այն մարմինը, որի կողմից իրականացվող վարույթի ընթացքում բացահայտվել է տվյալ հանցանքը, բացառությամբ սույն հոդվածի 7-9-րդ մասերում նշված անձանց վերագրվող հանցանքների վերաբերյալ վարույթների:
12. Նախաքննության տարբեր մարմինների քննիչներին ենթակա հանցանքների վերաբերյալ վարույթները մեկ վարույթում միացնելու կամ վարույթի ընթացքում այլ քննիչին ենթակա և սույն հոդվածի 11-րդ մասով չնախատեսված հանցանքի բացահայտման դեպքում ենթակայության հարցը որոշում է վերադաս դատախազը՝ համակողմանի և անաչառ նախաքննություն ապահովելու նպատակով, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների, ինչպես նաև սույն հոդվածի 7-9-րդ մասերում նշված անձանց վերագրվող հանցանքների վերաբերյալ վարույթների:
13. Բացառիկ դեպքերում գլխավոր դատախազն իրավասու է իր որոշմամբ նախաքննության մեկ մարմնի քննիչի կողմից իրականացվող վարույթով նախաքննությունը շարունակելը հանձնարարելու նախաքննության մեկ այլ մարմնի, եթե դա որպես վերջին միջոց անհրաժեշտ է պատշաճ, համակողմանի և անաչառ նախաքննության կատարումն ապահովելու համար։
14. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին և օրենքին համապատասխան ձևակերպված` քրեական վարույթով իրավական օգնություն ցույց տալու մասին միջազգային հարցումները նախաքննության մարմինները կատարում են սույն հոդվածով սահմանված քննչական ենթակայությանը համապատասխան:
(հոդվածը 25.05.22 ՀՕ-132-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 2022 թվականի հուլիսի 1-ից)