ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸԳլուխ 1 · ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 1. Քրեական վարույթը կարգավորող օրենսդրությունը
Հոդված 1. Քրեական վարույթը կարգավորող օրենսդրությունը
1. Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական վարույթը կարգավորվում է Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով և սույն օրենսգրքով:
(հոդվածը 11.04.24 ՀՕ-190-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից)