Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-12-12-ից մինչև 2025-04-06։Բացել գործող տեքստը
ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԸԳլուխ 15 · ԳՈՒՅՔԻ ԱՐԳԵԼԱԴՐՈՒՄԸ

Հոդված 134. Արգելադրված գույքի պահպանությունը

գործել է մինչև 2025-04-06Բացել ARLIS-ում

Հոդված 134. Արգելադրված գույքի պահպանությունը

1. Բացի անշարժ գույքից և մեծածավալ առարկաներից, արգելադրված այլ գույքն առգրավվում է:

2. Նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը գերազանցող թանկարժեք մետաղները և քարերը, արտարժույթը, արժեթղթերը պահպանման համար հանձնվում են պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմնին, Հայաստանի Հանրապետության դրամը դատական վարույթի ընթացքում մուծվում է դատարանի դեպոզիտ, իսկ մինչդատական վարույթում՝ դատախազության դեպոզիտ: Վերցված մյուս առարկաները կնքվում և պահվում են այն մարմնում, որի որոշմամբ գույքը արգելադրվել է կամ պահպանության են հանձնվում տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցչին:

3. Արգելադրված և չվերցված մեծածավալ գույքը կնքվում և պահպանության համար թողնվում է գույքի սեփականատիրոջը կամ տիրապետողին կամ նրա ընտանիքի չափահաս անդամին, իսկ դրա անհնարինության դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնվում է իրավասու պետական մարմնին: Գույքի պահպանության համար պատասխանատու անձին բացատրվում է տվյալ գույքը վատնելու, օտարելու, թաքցնելու կամ ապօրինաբար մեկ ուրիշին հանձնելու համար օրենքով նախատեսված պատասխանատվությունը, որի մասին նրանից վերցվում է ստորագրություն:

(134-րդ հոդվածը փոփ. 07.07.22 ՀՕ-294-Ն, 11.12.23 ՀՕ-401-Ն, խմբ. 11.07.24 ՀՕ-308-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։