Հոդված 311. Նախնական դատալսումների ընթացքում քննարկման ենթակա հարցերը
Հոդված 311. Նախնական դատալսումների ընթացքում քննարկման ենթակա հարցերը
1. Նախնական դատալսումների ընթացքում սույն հոդվածով սահմանված հաջորդականությամբ դատարանը քննարկման առարկա է դարձնում՝
1) ինքնաբացարկի, բացարկի և վարույթին մասնակցելուց ազատելու հարցը.
2) վարույթի ընդդատության հարցը.
3) քրեական հետապնդումը դադարեցնելու կամ վարույթը կարճելու հարցը.
4) մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը.
5) գույքային հայց հարուցված լինելու դեպքում` գույքային պատասխանող ճանաչելու հարցը.
6) միջնորդության դեպքում` համաձայնեցման վարույթ կամ արագացված վարույթ կամ համագործակցության վարույթով դատաքննության հատուկ կարգ կիրառելու հարցը.
7) հետազոտման ենթակա ապացույցների ծավալի հարցը.
8) ապացույցների թույլատրելիության հարցը.
9) այլ վերաբերելի հարցեր:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հարցը կողմի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ կարող է քննարկվել առաջնահերթության կարգով:
(311-րդ հոդվածը լրաց. 23.12.22 ՀՕ-577-Ն, 16.01.24 ՀՕ-32-Ն)
(23.12.22 ՀՕ-577-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)