ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸ ԵՎ ԱՊԱՑՈՒՑՈՒՄԸԳլուխ 10 · ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸ
Հոդված 93. Փորձագետի ցուցմունքը
Հոդված 93. Փորձագետի ցուցմունքը
1. Փորձագետի ցուցմունքը մինչդատական կամ դատական վարույթում հարցաքննության ժամանակ գրավոր կամ բանավոր ձևով նրա հաղորդած տվյալներն են:
2. Փորձագետի ցուցմունքը կարող է վերաբերել`
1) իր եզրակացությունը կամ իր կարծիքը ներկայացնելուց հետո դրա ճշգրտմանը կամ պարզաբանմանը.
2) ապացուցողական և վարութային այլ գործողությունների կատարմանը մասնակցելիս նրա ընկալած փաստերին: