Հոդված 37. Քվեարկության քվեաթերթիկը
Հոդված 37. Քվեարկության քվեաթերթիկը
1. Ժողովում քվեարկությունն իրականացվում է քվեաթերթիկների միջոցով:
2. Քվեաթերթիկները կազմում է կառավարիչը:
3. Քվեաթերթիկը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.
ա) պարտապանի անունը (անվանումը) և սնանկության գործի համարը.
բ) ժողովի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամանակը և վայրի հասցեն (առկա ժողովի դեպքում).
գ) քվեարկության դրված հարցերի բովանդակությունը, քվեարկության դրված յուրաքանչյուր հարցի վերաբերյալ քվեարկության տարբերակները` «կողմ», «դեմ».
դ) ցուցում այն մասին, որ քվեաթերթիկը պետք է ստորագրի պարտատերը.
ե) քվեաթերթիկը լրացնելու կարգի պարզաբանումը.
զ) քվեաթերթիկը կառավարչին ուղարկելու կարգը և վերջնաժամկետը:
4. Ժողովներում քվեարկությունների անցկացման և կազմակերպման կարգը որոշվում է ժողովի կանոնակարգով:
(37-րդ հոդվածը խմբ. 16.01.24 ՀՕ-27-Ն)
(16.01.24 ՀՕ-27-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)