Անցնել բովանդակությանը
Գլուխ 11 · ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 97.1. Ֆիզիկական անձ պարտապանի սնանկության գործի ավարտի հետևանքները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 97.1. Ֆիզիկական անձ պարտապանի սնանկության գործի ավարտի հետևանքները

1․ Ֆիզիկական անձ պարտապանի սնանկության գործի ավարտից հետո՝

1) հինգ տարվա ընթացքում, առանց գործարքի մյուս կողմին (կողմերին) իր սնանկության փաստի մասին նշելու որպես անհատ ձեռնարկատեր կամ իր ստեղծած կամ մասնակցությամբ առևտրային կազմակերպության միջոցով կնքված առևտրային գործարքները առ ոչինչ են․

2) հինգ տարվա ընթացքում, չի թույլատրվում ֆիզիկական անձի դիմումի հիման վրա սեփական սնանկության ճանաչման նոր գործ սկսել․

3) հինգ տարվա ընթացքում, եթե ֆիզիկական անձին կրկին սնանկ են ճանաչում հարկադրված սնանկության դիմումով, ապա սույն օրենքի 97-րդ հոդվածով նախատեսված պարտքից ազատելու կանոնը չի կիրառվում․

4) երեք տարվա ընթացքում, ֆիզիկական անձին արգելվում է զբաղեցնել պաշտոններ իրավաբանական անձի կառավարման մարմիններում կամ այլ կերպ մասնակցել իրավաբանական անձի կառավարմանը, եթե այլ բան սահմանված չէ սույն օրենքով․

5) 10 տարվա ընթացքում, ֆիզիկական անձ պարտապանին արգելվում է զբաղեցնել պաշտոններ բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների կառավարման մարմիններում կամ այլ կերպ մասնակցել նման կազմակերպության կառավարմանը:

2․ Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակումները չեն գործում, եթե ֆիզիկական անձ պարտապանի սնանկության գործն ավարտվել է ֆինանսական առողջացմամբ։

(97.1-ին հոդվածը լրաց. 18.06.26 ՀՕ-263-Ն)

(18.06.26 ՀՕ-263-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։