Հոդված 97. Ֆիզիկական անձին պարտավորություններից ազատելը
Հոդված 97. Ֆիզիկական անձին պարտավորություններից ազատելը
Ֆիզիկական անձի սնանկության գործը պարտավորությունների կատարումից ազատելով ավարտելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո սնանկ ճանաչված ֆիզիկական անձն ազատվում է բոլոր դրամական պարտավորությունների կատարումից, բացառությամբ`
ա) սույն օրենքի 90-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված պարտավորությունների.
բ) սնանկության դիմում ներկայացնելուն նախորդած մեկ տարվա ընթացքում ստանձնած և 100.000 դրամը գերազանցող պարտավորությունների.
գ) ուսման վարկավորման գումարը վերադարձնելու պարտավորության.
դ) պարտատերերի պահանջներից սնանկության վարույթի ընթացքում գույք թաքցրած լինելու դեպքում` թաքցված գույքի արժեքի չափով:
2․ Ֆիզիկական անձ պարտապանը չի ազատվում պարտքից, եթե՝
1) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ենթարկվել է քրեական պատասխանատվության սնանկության ընթացքում անօրինական գործունեության կամ կանխամտածված սնանկության համար.
2) սնանկության գործի քննության ընթացքում կայացված դատական ակտով հաստատվել է այն հանգամանքը, որ ֆիզիկական անձ պարտապանը կառավարչին կամ դատարանին չի ներկայացրել անհրաժեշտ տվյալներ կամ ներկայացրել է ակնհայտ կեղծ տվյալներ.
3) ապացուցված է, որ ֆիզիկական անձ պարտապանի պարտավորությունների կատարման ժամանակ նա գործել է ապօրինի կերպով, այդ թվում՝ դիտավորությամբ խուսափել է պարտատերերի պարտքերի մարումից, կատարել է սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործարքներ, թաքցրել է գույքը, վարկ ստանալիս պարտատիրոջը տրամադրել է կեղծ տեղեկություն:
(97-րդ հոդվածը փոփ. 17.06.16 ՀՕ-105-Ն, 16.01.24 ՀՕ-27-Ն, փոփ., լրաց. 18.06.26 ՀՕ-263-Ն)
(16.01.24 ՀՕ-27-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(18.06.26 ՀՕ-263-Ն օրենքն ունի անցումային դրույթ)