Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 11 · ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 100. Անհատ ձեռնարկատիրոջ սնանկության առանձնահատկությունները

գործող խմբագրությունուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 100. Անհատ ձեռնարկատիրոջ սնանկության առանձնահատկությունները

1. Անհատ ձեռնարկատիրոջ սնանկության վարույթում ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված պարտավորություններով նրա պարտատերերը, ինչպես նաև անձնական բնույթի այլ պահանջներով պարտատերերն իրավունք ունեն ներկայացնելու իրենց պահանջները սույն օրենքով սահմանված կարգով: Եթե սնանկ ճանաչված ֆիզիկական անձը նաև անհատ ձեռնարկատեր է, ապա նրա՝ որպես անհատ ձեռնարկատիրոջ գործունեության հետ կապված պարտավորություններով պարտատերերն իրավունք ունեն ներկայացնելու իրենց պահանջները սույն օրենքով սահմանված կարգով:

1.1. Եթե սնանկության դիմումի հիմքում դրված է անհատ ձեռնարկատեր պարտապանի ձեռնարկատիրական գործունեության հետ կապված պարտավորությունը, ապա անհատ ձեռնարկատիրոջ սնանկության հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են իրավաբանական անձի անվճարունակության հատկանիշները, սնանկ ճանաչելու հիմքերը, ինչպես նաև սույն օրենքի 95-97.1-ին հոդվածներով սահմանված դրույթները։ Որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված և գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ պարտապանի սնանկության հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են ֆիզիկական անձ պարտապանի անվճարունակության հատկանիշները, սնանկ ճանաչելու հիմքերը և սույն գլխի դրույթները, եթե սնանկ ճանաչելու դիմումի հիմքում դրված է ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված պարտավորությունը:

2. (մասն ուժը կորցրել է 17.06.16 ՀՕ-105-Ն)

(100-րդ հոդվածը խմբ., փոփ. 17.06.16 ՀՕ-105-Ն, լրաց. 18.06.26 ՀՕ-263-Ն)

(18.06.26 ՀՕ-263-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։