Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2017-02-24-ից մինչև 2017-03-11։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐ ՔՆՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԸԳլուխ 17 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 239. Ջրային համակարգերի կառավարման լիազորված մարմինը

գործել է մինչև 2017-03-11Բացել ARLIS-ում

Հոդված 239. Ջրային համակարգերի կառավարման լիազորված մարմինը

Ջրային համակարգերի կառավարման լիազորված մարմինը քննում է սույն օրենսգրքի 50..1 -րդ հոդվածով, 62-րդ հոդվածով (ջրային համակարգերի մասով), 63-րդ, 63.1 -րդ, 63.4 -րդ, 63.5 -րդ հոդվածներով, 63.6 -րդ հոդվածով (ջրային համակարգերի մասով), 145-րդ հոդվածի (ջրային համակարգերի մասով) և 152-րդ հոդվածով (ջրի պոմպերի ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերի մասով) նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Ջրային համակարգերի կառավարման լիազորված մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`

Հայաստանի Հանրապետության ջրային համակարգերի օգտագործման և պահպանության գլխավոր պետական տեսուչը` տուգանք քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով.

Հայաստանի Հանրապետության ջրային համակարգերի օգտագործման և պահպանության գլխավոր պետական տեսուչի տեղակալը` տուգանք քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրքսանապատիկի չափով.

ջրային համակարգերի օգտագործման և պահպանության ավագ պետական տեսուչները` տուգանք քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով.

ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեսուչները` տուգանք քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով:

(239-րդ հոդվածը փոփ. 04.06.91, 14.06.94 ՀՕ-105, 11.12.02 ՀՕ-495-Ն, 23.06.15 ՀՕ-110-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։