Հոդված 242. Բնապահպանական օրենսդրության կատարման նկատմամբ պետական հսկողություն իրականացնող մարմինները
Հոդված 242. Բնապահպանական օրենսդրության կատարման նկատմամբ պետական հսկողություն իրականացնող մարմինները
Բնապահպանական օրենսդրության կատարման նկատմամբ պետական հսկողություն իրականացնող մարմինները քննում են սույն օրենսգրքի 49-րդ հոդվածով (բացառությամբ լեռնային աշխատանքների անվտանգ կատարման մասի), 50-52-րդ, 54.2-րդ հոդվածներով (հողերի պահպանության մասով), 54.4-րդ հոդվածով, 61-րդ հոդվածներով, 62-րդ հոդվածով (ջրային ռեսուրսների պահպանության մասով), 63.2-րդ հոդվածով, 63.6-րդ հոդվածով (բնական ջրային օբյեկտների մասով), 64-66-րդ, 68-79-րդ հոդվածներով, 80-87-րդ հոդվածներով (մթնոլորտային օդի պահպանության համար սահմանված նորմերի ու կանոնների խախտման մասով), 88-91-րդ հոդվածներով, 92-րդ հոդվածով (վայրի կենդանիների պահպանության մասով), 93-րդ, 94-րդ, 94.1-րդ, 157-րդ առաջին մասը, 169..4-րդ և 169..19 -րդ հոդվածներով, 201.1-201.5-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
(242-րդ հոդվածը փոփ. 11.12.02 ՀՕ-495-Ն, 25.12.03 ՀՕ-31-Ն, 16.12.05 ՀՕ-26-Ն, փոփ. 18.03.08 ՀՕ-8-Ն, 08.04.09 ՀՕ-98-Ն, 28.11.11 ՀՕ-283-Ն, լրաց. 19.12.12 ՀՕ-247-Ն, փոփ. 22.06.15 ՀՕ-107-Ն)