ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 7 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ, ՇՐՋԱԿԱ ԲՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ, ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 87. Շրջակա միջավայրի օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինների հանձնարարականները չկատարելը
Հոդված 87. Շրջակա միջավայրի օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինների հանձնարարականները չկատարելը
(վերնագիրը խմբ. 08.04.09 ՀՕ-98-Ն, փոփ. 04.03.20 ՀՕ-110-Ն)
Շրջակա միջավայրի օրենսդրության պահանջների խախտումները վերացնելու մասին շրջակա միջավայրի օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող անձանց հանձնարարականները չկատարելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկի չափով:
(87-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 06.11.02 ՀՕ-459-Ն, 11.12.02 ՀՕ-495-Ն, խմբ. 08.04.09 ՀՕ-98-Ն, փոփ. 04.03.20 ՀՕ-110-Ն)