Հոդված 169.5. Առանց աշխատանքային պայմանագրի աշխատող պահելը
Հոդված 169.5. Առանց աշխատանքային պայմանագրի աշխատող պահելը
Առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված աշխատանքի ընդունման պահանջները բավարարող աշխատանքային պայմանագրի աշխատող պահելն առաջացնում է`
տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:
Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ մեկ տարվա ընթացքում, առաջացնում է`
տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:
(169.5 - րդ հոդվածը լրաց. 26.12.02 ՀՕ-499-Ն, փոփ. 14.12.04 ՀՕ-187-Ն, լրաց., փոփ. 11.11.05 ՀՕ-217-Ն, խմբ. 06.12.07 ՀՕ-296-Ն, 24.06.10 ՀՕ-118-Ն)