Հոդված 254. Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը
Հոդված 254. Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը
Վարչական իրավախախտում կատարելու մասին արձանագրությունը կազմում են վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունն իրականացնելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները (պաշտոնատար անձինք), իսկ վարչական դատարանի իրավասությանը վերապահված հարցերով`
1) սույն օրենսգրքի 40.1, 40.2, 40.4, 40.6-40.9, 40.11, 40.13-40.16 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով՝ իրավասու ընտրական հանձնաժողովը.
2) սույն օրենսգրքի 40.12, 166.1 և 183.1 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով` համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը.
3) սույն օրենսգրքի 41.5, 47.14, 172.3, 180.1, 182, 183.2 և 206.16 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով` ոստիկանության իրավասու մարմինը.
4) սույն օրենսգրքի 97.2 և 97.3 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով` միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն.
5) (կետն ուժը կորցրել է 07.02.12 ՀՕ-2-Ն)
6) սույն օրենսգրքի 189.2 -189.6 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով` լեզվի պետական տեսչությունը.
7) սույն օրենսգրքի 147, 189.9, 189.10 և 189.25, 189.26-189.28 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով` իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձը.
8) սույն օրենսգրքի 198.2 հոդվածի չորրորդ մասով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ գործերով` հարկային տեսչության կամ աշխատանքի պետական տեսչության մարմինները.
9) սույն օրենսգրքի 206.5 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ գործերով` հարկադիր կատարման ծառայությունը.
10) (կետն ուժը կորցրել է 16.12.16 ՀՕ-8-Ն)
11) սույն օրենսգրքի 206.9 հոդվածով նախատեսված դեպքում` դատավճռի, վճռի կամ այլ դատական ակտի կատարումն ապահովող պետական մարմինը (պաշտոնատար անձը).
12) սույն օրենսգրքի 206.10-206.13-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով՝ պրոբացիայի պետական ծառայությունը.
13) սույն օրենսգրքի 206.14-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:
Արձանագրություն չի կազմվում սույն օրենսգրքի 170.5, 171.1-171.11,189.7 հոդվածներով, 198.2 հոդվածի հինգերորդ մասով և 257 հոդվածով նախատեսված դեպքերում:
Սույն օրենսգրքի 40.1-40.4 և 40.6-40.16 հոդվածներով նախատեսված դեպքերում համապատասխան ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները, թեկնածուները կամ այդ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև հանրաքվեի ժամանակ քարոզչության կողմերը հայցադիմում են ներկայացնում անկախ իրավասու ընտրական հանձնաժողովի կողմից համապատասխան արձանագրություն կազմած լինելու կամ չլինելու հանգամանքից:
(254-րդ հոդվածը խմբ. 08.02.11 ՀՕ-48-Ն, փոփ., լրաց. 26.05.11 ՀՕ-165-Ն, փոփ. 19.03.12 ՀՕ-34-Ն, 07.02.12 ՀՕ-2-Ն, լրաց. 19.12.12 ՀՕ-247-Ն, լրաց. 17.05.16 ՀՕ-51-Ն, փոփ. 16.12.16 ՀՕ-8-Ն, 01.03.17 ՀՕ-45-Ն, լրաց. 09.06.17 ՀՕ-106-Ն, 23.03.18 ՀՕ-250-Ն, լրաց., փոփ. 13.12.17 ՀՕ-324-Ն, 07.09.18 ՀՕ-376-Ն, խմբ., փոփ. 07.05.21 ՀՕ-205-Ն, փոփ. 03.03.21 ՀՕ-120-Ն, լրաց. 30.06.21 ՀՕ-303-Ն, 23.03.22 ՀՕ-73-Ն)
(հոդվածը 03.03.21 ՀՕ-87-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի նույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված էլեկտրոնային համակարգի ներդրման պահից)
(հոդվածը 07.05.21 ՀՕ-205-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.2023 թվականին, իսկ 1-ին և 3-րդ կետերը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերաբերելի մասով ուժի մեջ կմտնեն 26.06.21-ին` համաձայն նույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի)