Հոդված 171.4. Համակենտրոնացումը չհայտարարագրելը կամ արգելված համակենտրոնացումը գործողության մեջ դնելը
Հոդված 171.4. Համակենտրոնացումը չհայտարարագրելը կամ արգելված համակենտրոնացումը գործողության մեջ դնելը
(վերնագիրը խմբ. 09.06.22 ՀՕ-155-Ն)
1. Տնտեսավարող սուբյեկտի կողմից հայտարարագրման ենթակա համակենտրոնացումը չհայտարարագրելը՝
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից չորսհազարապատիկի չափով։
2. Տնտեսավարող սուբյեկտի կողմից Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ արգելված համակենտրոնացումը գործողության մեջ դնելը տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձի համար`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկից մինչև հինգհազարապատիկի չափով:
3. Համակենտրոնացման մասնակից ֆիզիկական անձի կողմից Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ արգելված համակենտրոնացումը գործողության մեջ դնելը ֆիզիկական անձի համար`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկից մինչև հինգհազարապատիկի չափով:
(171.4-րդ հոդվածը փոփ., լրաց. 03.03.21 ՀՕ-94-Ն, խմբ. 09.06.22 ՀՕ-155-Ն)