ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 14 · ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԴԵՄ ՈՏՆՁԳՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
Հոդված 192. Հրազենի գրանցման (վերագրանցման) ժամկետները կամ հաշվառման վերցնելու կանոնները խախտելը
Հոդված 192. Հրազենի գրանցման (վերագրանցման) ժամկետները կամ հաշվառման վերցնելու կանոնները խախտելը
1. Ֆիզիկական անձանց կողմից բնակության վայրը փոխելիս, իսկ իրավաբանական անձանց կողմից հաշվառման վայրը փոխելիս հրազենի գրանցման (վերագրանցման) սահմանված ժամկետները խախտելը կամ ոստիկանությունում այն հաշվառման վերցնելու կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր միավոր հրազենի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
(192-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, փոփ. 07.02.12 ՀՕ-2-Ն, խմբ. 05.10.22 ՀՕ-378-Ն)