Հոդված 182. Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը
Հոդված 182. Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը
(վերնագիրը փոփ. 07.02.12 ՀՕ-2-Ն)
Հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
(182-րդ հոդվածը խմբ. 29.07.88, 02.09.93 ՀՕ-79, 16.12.05 ՀՕ-32-Ն, 21.02.07 ՀՕ-73-Ն, 09.02.12 ՀՕ-7-Ն, փոփ., լրաց. 07.02.12 ՀՕ-2-Ն)
⚖Հոդված 182.1. Ստուգումներ իրականացնող պետական մարմինների աշխատանքին խոչընդոտելը
Իր լիազորությունների շրջանակում ստուգումներ իրականացնելու իրավասությամբ օժտված պետական մարմնի հրամանով կամ հանձնարարագրով ստուգում (բացառությամբ հարկային հսկողության շրջանակներում իրականացվող ստուգման) իրականացնող պաշտոնատար անձի օրինական պահանջները չկատարելը կամ տնտեսավարող սուբյեկտի ստուգվող ստորաբաժանում նրա մուտք գործելն արգելելը կամ ստուգման նպատակներին անմիջականորեն առնչվող փաստաթղթեր, տվյալներ և այլ տեղեկություններ նրան չտրամադրելը կամ օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգումների ընթացքին այլ կերպ խոչընդոտելը կամ կապարակնքված կամ այլ կերպ կնքված տարածքների կամ գույքի պահպանությունը չապահովելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհարյուրհիսնապատիկի չափով:
(182.1-ին հոդվածը լրաց. 23.06.97 ՀՕ-133, փոփ. 11.12.02 ՀՕ-495-Ն, 26.12.02 ՀՕ-499-Ն, 24.03.05 ՀՕ-78-Ն, 24.10.07 ՀՕ-241-Ն, խմբ. 18.03.08 ՀՕ-8-Ն, լրաց. 19.01.21 ՀՕ-69-Ն)