Հոդված 41. Աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելը
Հոդված 41. Աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելը
Աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելը (բացառությամբ սույն օրենսգրքի 41.1, 41.2,41.6, 96.1 հոդվածներով, 158 հոդվածի տասնութերորդ մասով, 169.5, 1698 հոդվածներով նախատեսված դեպքերի)`
առաջացնում է նախազգուշացում խախտում թույլ տված անձի նկատմամբ:
Աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
(41-րդ հոդվածը խմբ. 24.03.05 ՀՕ-78-Ն, խմբ., փոփ. 06.12.07 ՀՕ-296-Ն, փոփ. 24.06.10 ՀՕ-118-Ն, լրաց., փոփ. 04.12.19 ՀՕ-266-Ն, փոփ. 25.10.23 ՀՕ-343-Ն)