Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-01-04-ից մինչև 2024-02-01։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 5 · ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՏՆՁԳՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ

Հոդված 40.1. Քվեարկության օրը կամ դրան նախորդող օրը քարոզչություն կատարելը

գործել է մինչև 2024-02-01Բացել ARLIS-ում

Հոդված 40.1. Քվեարկության օրը կամ դրան նախորդող օրը քարոզչություն կատարելը

(վերնագիրը խմբ. 25.05.16 ՀՕ-55-Ն)

Քվեարկության և դրան նախորդող օրը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների միջոցով քարոզչություն կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչև վեցհարյուրապատիկի չափով:

Քվեարկության և դրան նախորդող օրը տպագիր մամուլի, կաբելային (մալուխային) ցանցով, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների (այդ թվում` արբանյակային հեռարձակման ժամանակ) կամ համացանցի միջոցով քարոզչություն կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` լրատվական գործունեություն իրականացնող անձի կամ ղեկավարի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև յոթհարյուրապատիկի չափով:

(40.1 -ին հոդվածը փոփ. 02.08.91, 02.09.93 ՀՕ-79, 19.05.95 ՀՕ-137, 19.03.99 ՀՕ-287, խմբ. 26.05.11 ՀՕ-165-Ն, 25.05.16 ՀՕ-55-Ն, լրաց. 28.04.21 ՀՕ-182-Ն, 07.05.21 ՀՕ-205-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։