ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 6 · ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՏՆՁԳՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
Հոդված 53.2. Գույքի պահպանության կամ պաշտպանության պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը
Հոդված 53.2. Գույքի պահպանության կամ պաշտպանության պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը
1. Գույքի պահպանության կամ պաշտպանության պարտականություն ունեցող անձի կողմից այդ պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով, եթե այդ անձի անզգուշության հետևանքով տեղի է ունեցել այդ գույքի մանր չափերի հասնող հափշտակում, վնասում կամ կորուստ՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով։
2. Սույն հոդվածի իմաստով՝ մանր չափ է համարվում 500.000 Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը)։
(53.2-րդ հոդվածը լրաց. 09.06.22 ՀՕ-155-Ն)