ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 9 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ: ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ-ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ
Հոդված 109.1. Ժամկետանց, անորակ, Հայաստանի Հանրապետությունում չգրանցված կամ համապատասխան անվանացանկում չընդգրկված պեստիցիդների և ագրոքիմիկատների իրացումը
Հոդված 109.1. Ժամկետանց, անորակ, Հայաստանի Հանրապետությունում չգրանցված կամ համապատասխան անվանացանկում չընդգրկված պեստիցիդների և ագրոքիմիկատների իրացումը
(վերնագիրը խմբ. 25.10.23 ՀՕ-343-Ն)
Ժամկետանց, անորակ, Հայաստանի Հանրապետությունում չգրանցված կամ համապատասխան անվանացանկում չընդգրկված պեստիցիդների և ագրոքիմիկատների իրացումը՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ երեքհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:
(109.1-ին հոդվածը լրաց. 09.11.06 ՀՕ-173-Ն, խմբ. 25.10.23 ՀՕ-343-Ն)