Հոդված 14. Պաշտոնատար անձանց պատասխանատվությունը
Հոդված 14. Պաշտոնատար անձանց պատասխանատվությունը
Պաշտոնատար անձինք ենթակա են վարչական պատասխանատվության այնպիսի վարչական իրավախախտումների համար, որոնք կապված են կառավարման կարգի, պետական ու հասարակական կարգի, բնության, բնակչության առողջության պահպանության ոլորտում սահմանված կանոնները և մյուս այն կանոնները չպահպանելու հետ, որոնց կատարման ապահովումը մտնում է նրանց պաշտոնեական պարտականությունների մեջ:
Սույն օրենսգրքի իմաստով՝ կուսակցության պաշտոնատար անձ է համարվում կուսակցության կանոնադրության կամ այլ փաստաթղթերի հիմքով՝ սույն օրենսգրքով պատասխանատվություն առաջացնող գործողությունների (անգործության) համար պատասխանատու կուսակցության ղեկավար մարմնի անդամը կամ կուսակցության՝ կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պատասխանատու անդամը կամ աշխատողը:
(14-րդ հոդվածը լրաց. 29.12.20 ՀՕ-4-Ն)
(հոդվածը 02.10.24 ՀՕ-343-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից)