Հոդված 224. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը
Հոդված 224. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը
(վերնագիրը խմբ. 07.02.12 ՀՕ-2-Ն)
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը քննում է սույն օրենսգրքի 41.7-41.8-րդ, 43.1-ին հոդվածի 3-րդ, 4-րդ, 7-րդ (Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից հայտնաբերվելու դեպքում՝ տեղեկացնելով համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնին), 10-12-րդ մասերով, 44.1-ին, 44.2-րդ, 47.14-րդ, 52.1-ին, 53-րդ, 53.2-53.6-րդ, 63.7-րդ, 88.1-ին, 95-րդ, 95․7-րդ, 110.1-ին, 110.2-րդ, 111-րդ, 123-123.4-րդ (բացառությամբ 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված իրավախախտումների), 123.5-րդ (բացառությամբ ութերորդ, իններորդ, տասնչորսերորդ և տասնհինգերորդ մասերով նախատեսված իրավախախտումների), 123.6-123.7-րդ, 124-124.4-րդ, 124.6-րդ, 125-126-րդ, 128-րդ, 129.2-րդ, 129.3-րդ, 131-րդ, 131.1-ին, 132-րդ, 134-րդ, 135.1-ին, 135.2-րդ, 139-րդ, 140-րդ, 153-րդ, 160-րդ, 169.23-րդ, 169.30-րդ հոդվածներով, 171.12-րդ հոդվածի 6-րդ, 9-12-րդ մասերով (Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից հայտնաբերվելու դեպքում կազմված արձանագրությունը տրամադրվում է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին), 172.2-րդ, 173-րդ, 173.2-րդ, 175-րդ, 177-րդ, 178-րդ, 178.1-ին, 178.2-րդ, 179.1-ին, 180-րդ (բացառությամբ հինգերորդ և վեցերորդ մասերով նախատեսված իրավախախտումների), 181-րդ, 182.3-րդ հոդվածներով, 182.4-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-8-րդ, 9-րդ (բացառությամբ պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի և սահմանապահ զորքերի զինծառայողների (աշխատակիցների) կողմից մեկուսացման կանոնների խախտման վերաբերյալ իրավախախտումների) և 10-րդ մասերով, 182.5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-10-րդ (բացառությամբ սույն օրենսգրքի 223.3-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումների), 12-14-րդ մասերով, 183-րդ, 183.2-րդ, 184-րդ, 186-րդ (եթե իրավախախտումը կատարվել է ոստիկանության ենթակայության` ձերբակալվածներին պահելու վայրերում), 189.8-րդ, 190-193-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով և 204.2-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը: Ընդ որում, սույն օրենսգրքի 43.1-ին հոդվածի 10-րդ և 11-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը քննում է 43.1-ին հոդվածի 3-րդ, 4-րդ և 7-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների մասով:
2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով սահմանված պաշտոնատար անձինք:
(224-րդ հոդվածը փոփ. 25.06.86, 30.09.87, 10.03.90, 02.07.91, 02.09.93 ՀՕ-79, 14.06.94 ՀՕ-105, 03.12.96 ՀՕ-102, 24.12.04 ՀՕ-68-Ն, 24.11.04 ՀՕ-136-Ն, խմբ. 16.12.05 ՀՕ-26-Ն, փոփ. 16.12.05 ՀՕ-32-Ն, խմբ., փոփ. 21.02.07 ՀՕ-73-Ն, լրաց. 07.04.09 ՀՕ-89-Ն, փոփ. 18.05.09 ՀՕ-132-Ն, լրաց. 18.05.10 ՀՕ-65-Ն, 09.02.12 ՀՕ-7-Ն, փոփ. 27.02.12 ՀՕ-24-Ն, լրաց., փոփ. 19.03.12 ՀՕ-34-Ն, լրաց. 21.03.12 ՀՕ-107-Ն, լրաց., փոփ. 30.11.11 ՀՕ-289-Ն, խմբ. 07.02.12 ՀՕ-2-Ն, լրաց. 19.12.12 ՀՕ-247-Ն, փոփ. 19.06.13 ՀՕ-94-Ն, լրաց. 21.06.14 ՀՕ-101-Ն, փոփ. 20.11.14 ՀՕ-173-Ն, 21.12.15 ՀՕ-178-Ն, 01.03.17 ՀՕ-49-Ն, լրաց. 17.11.17 ՀՕ-204-Ն, 21.12.17 ՀՕ-11-Ն, 22.05.18 ՀՕ-331-Ն, 13.12.17 ՀՕ-324-Ն, փոփ. 11.09.18 ՀՕ-381-Ն, լրաց., խմբ. 09.12.19 ՀՕ-300-Ն, լրաց. 04.09.20 ՀՕ-405-Ն, 09.10.20 ՀՕ-456-Ն, 20.01.21 ՀՕ-59-Ն, փոփ. 27.05.21 ՀՕ-268-Ն, խմբ. 09.06.22 ՀՕ-155-Ն, փոփ. 06.07.22 ՀՕ-332-Ն, փոփ., լրաց. 26.10.22 ՀՕ-403-Ն, փոփ. 16.12.22 ՀՕ-480-Ն, լրաց. 12.07.23 ՀՕ-267-Ն, 28.02.24 ՀՕ-94-Ն, 22.12.23 ՀՕ-5-Ն, 02.10.24 ՀՕ-362-Ն)
(16.12.22 ՀՕ-480-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
(հոդվածը 11.04.24 ՀՕ-191-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից)