Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-08-02-ից մինչև 2025-08-08։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 9 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ: ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ-ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ

Հոդված 110.6. Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ապրանքային շարժի փուլերում ներկայացվող պահանջների խախտումը

գործել է մինչև 2025-08-08Բացել ARLIS-ում

Հոդված 110.6. Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ապրանքային շարժի փուլերում ներկայացվող պահանջների խախտումը

1․ Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի պահպանման կամ փոխադրման կամ իրացման պահանջների խախտումն առաջացնում է՝

տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից յոթանասունապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ ութսունապատիկից հարյուրապատիկի չափով։

2․ Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի մակնշման կարգի խախտումն առաջացնում է՝

տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրքսանապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ հարյուրերեսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով։

3․ Տուգանքի վճարումը ֆիզիկական և իրավաբանական անձանց չի ազատում թույլ տված խախտումները վերացնելու պարտականությունից:

(110.6-րդ հոդվածը լրաց. 24.05.23 ՀՕ-181-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։